ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Իմ լաց ու ծիծաղ քույր ՇՈՒՇԱՆԻԿ

Իմ լաց ու ծիծաղ քույր ՇՈՒՇԱՆԻԿ
14.10.2024 | 20:22

Անունդ արտաբերելիս, մեր հորական տան, մերոնց, մեր լեռների, ու ձորերի ձայներն ու կանչերն են հասնում ականջիս։

Որտե՞ղից սկսեմ, գնամ հասնեմ էն սկիզբը։ Էն, որ քո ծննդով ևս մեկ անգամ տխրեցին պապն ու տատը՝ հինգերորդ աղջիկն էիր․ «Վա՜խ-վուխ, Ժորժիկիս «ծառը չորցավ»:

Ի՞նչ մտածեին այն օրը պապն ու մամը, որ քո արևով պիտի խնդանք, իսկ հորս ծառը դալար է ու ծաղկած․․․

Իմ քաղցրալեզու Շուշան, անհավատալի է, որ արդեն չորս տարի քո ձայնը լսում եմ միայն վայբերյան հաղորդագրություններովդ․

- Քույրիկ ջան բարի օր, ի՞նչ ես անում, մենք լավ ենք։

- Քույրիկ ջան, բարև, ապրիս, զորանաս, դու իմ հիշողության տետրն ես։

- Քուր ջան բարի օր, ի՞նչ ես անում։ Այսօր Սուրբ Խաչ էր, գնացինք գյուղ, բարձրացանք գերեզմաններ։ Աստված տա եկող տարի էլ միասին լինենք, գնանք մերոնց մոտ խունկ ծխենք․․․Երանելի են նրանք, որոնց հիշող կա։

Այո, իմ կարոտի կանչ քույր, «հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի», իսկ դու երանելի ես, որովհետև քեզ հիշողները շատ են։

Թողած Երևանի ծննդյան տոնը, այսօր Վարվառայիս հետ Գեղարոտ էին ժամանել նաև լրագրող ընկերուհիներդ՝ Ռուզանը, Նելլին, Անժելան, որոնք մեր պաշտելի եղբոր ու հարսի հետ խնկարկեցին խնկելի հիշատակդ։

Թո՛ղ մարմինդ խաղաղ հանգչի մեր սարի անուշ ծոցում, Արագած լեռան վեհաշուք հայացքի ներքո, մեր ծնողների ու քրոջ տաքուկ շնչի տակ, իսկ Աստվածային ճամփորդ հոգիդ թող սավառնի տիեզերքի անսահմանությունում՝ Աստծո հարևանությամբ, և Շուշանավարի ժպտա վարում մնացած Լույսի հույսով ապրողներիս:

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10104

Մեկնաբանություններ